ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Պրոկոֆևի երաժշտության երեկո

Պրոկոֆևի երաժշտության երեկո
11.02.2016 | 23:23

Փետրվարի 12-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Պրոկոֆևի երաժշտության երեկո: Մակեդոնացի հանրահայտ դաշնակահար Սիմոն Տրպչեսկին ջութակահարներ Անի Կարապետյանի և Շաղիկ Մարտիրոսյանի, ալտահար Յանա Դարյանի, թավջութակահար Միքայել Նավասարդյանի և կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանի հետ կկատարի Պրոկոֆևի Հրեական թեմաներով նախերգանքը, ապա դաշնակահարը կներկայացնի հեղինակի թիվ 1 դաշնամուրային կոնցերտը: Ընդմիջումից հետո Ս. Տրպչեսկին կկատարի կոմպոզիտորի թիվ 3 դաշնամուրային կոնցերտը: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նշենք նաև, որ գալարափողահարների խմբի կոնցերտմայստեր Մերուժան Տեր-Մինասյանը՝ հայտնի Պիտոն, ով արդեն 30 տարի է՝ աշխատում է ֆիլհարմոնիկում, գալարափողի հայտնի արտադրող Ալեքսանդր Մայնցից, որպես հավատարմության բոնուս, ստացել է պրոֆեսիոնալ պայուսակ գործիքի համար:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ